ԼՈՒՐԵՐ: Սնունդը և առողջությունը
Պահքի շրջանում սնունդից հրաժարվելը պարտադիր չէ
Մեծ պահքը արդեն սկսվել է և կտևի 48-օր: Շատերի համար պահքը ասոցացվում է կենդանական սնունդից հրաժարվելու հետ, բայց Տեր Թովման քահանա Անդրեասյանը հավաստիացնում է, որ պահքը նախ և առաջ նշանակում է հոգևոր մաքրում. «Սնունդից հրաժարվելը մարզում է հոգին, կամքը, բայց դա պարտադիր չէ: Պահքը սկսվում է սուրբ Հարության տոնից առաջ, և նշանավորում հոգևոր մաքրում: Ես անձամբ այս տարի սնունդի պահք չեմ պահում, որովհետև ունեմ առողջական խնդիրներ, թեև ամեն տարի պահում եմ: Եթե ինչ-որ սնունդից հրաժարվելը պետք է վնասի առողջությանը կամ աշխատանքին, ուրեմն պետք չէ պահել»,-ասում է քահանան:
Պահքի ավանդույթը սկզբնավորվել է 1-ին դարում Հակոբոս տյարն եղբայր առաքյալի կողմից, և մինչ այսօր էլ նրա ավանդույթները անփոփոխ են: «Պետք է հրաժարվել կենդանական սնունդից, բայց մեր եկեղեցին ընդունոմ է մեղրը և մի քիչ կարմիր գինի: Մեղք չէ նաև պահքը կիսատ թողնելը. մեղքը սուտ խոսելն է, բամբասանքը, շատախոսությունը, որից ծնվում են այլ մեղքեր: Իսկ եթե առողջական պատճառով մարդը այլևս չի կարողանում պահել, դա մեղք չի համարվում»,-բացատրում էր քահանա Տեր Թովման:
Նրա ասելով, պահքի շրջանում շատերը դիմում են քահանայի խորհրդին, բայց էնդոկրինոլոգ Բամինե Բաղրամյանը խորհուրդ է տալիս դիմել նաև բժշկի, որովհետև պահք պահելու համար ևս կան սահմանափակումներ. «Կան ալերգիա ունեցող մարդիկ,օրինակ ցիտրուսային ալերգիա ունեցող, որոնց հակացուցված է այս կամ այն սնունդը, նաև որոշակի հիվանդություններ, օրինակ աղեստամոքսային տրակտի հիվանդությունները, կամ տոքսիկ խպիպը, որի ժամանակ խորհուրդ չի տրվում կաղամբի և ծաղկակաղամբի շատ օգտագործում: Այս հիվանդությունների դեպքում խորհուրդ չի տրվում պահք պահել: Բայց, ընդհանրապես, պահքը վնասակար չէ և մաքրում է օրգանիզմը»,-ասում է Բ. Բաղրամյանը:
Իսկ եթե այս սահմանափակումներ դուք չունեք, և ուզում եք պահք պահել, էնդոկրինոլոգը խորհուրդ է տալիս շատ վիտամիներ օգտագործել. «Սունկը իր մեջ պարունակում է մսի մեջ առկա օրգանիզմին անհրաժեշտ բոլոր նյութերը, այն կարող եք օգտագործել մսի փոխարեն, ինչպես նաև շատ օգտագործեք հում վիճակում մրգեր և բանջարեղեն, որովհետև ջերմային մշակման ժամանակ նրանց մեջ առկա օգտակար նյութեր, օրինակ վիտամին C, քայքայվում են»,-ասաց բժշկուհին:
27.02.2012 Կարդացեք նաև
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Ամուսնական առաջին գիշերը
-
Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ընկերության մասին
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Դդում
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Դիմակներ` մազերի համար
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ